«Իսկանդերային սկանդալ» . վարչապետին սխալ էին զեկուցել. Տիրան Խաչատրյանը ճի՞շտ էր, բայց ազատվեց պաշտոնից. կվերականգնվի՞
Auroranews-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակից՝ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ ԳՇ պետի տեղակալին պաշտոնից հեռացրել են Իսկանդերի մասին հայտնի հարցազրույցից հետո, որտեղ նրա խոսքը հակասում էր վարչապետի արտահայտած մտքերին, թե «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել, կամ առհասարակ չի պայթել:
Տիրան Խաչատրյանին աշխատանքից հեռացնելուց մի քանի օր հետո հայտարարվեց, որ վարչապետին սխալ են զեկուցել «Իսկանդերի» հարցով:
Ստացվում է, որ Տիրան Խաչատրյանը ճիշտ էր, բայց հեռացվեց պաշտոնից՝ նա կվերականգնվի՞ իր պաշտոնին:
Վարչապետի խոսնակը խնդրեց այս հարցը ներկայացնել գրավոր հարցման տարբերակով: Նշենք, որ գրավոր հարցման պատասխանները լինում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պատասխանող կառույցը հավելյալ ժամանակ չի խնդրում:
Հիշեցնենք՝ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ն դիմել էր Տիրան Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...