Ինչո՞ւ ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Այսօր ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 36 պատգամավոր, իսկ քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր:
Այսպիսով` թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն:
Հիշեցնենք, որ ԱԺ–ում հարցի քննարկման օրը Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, հետևաբար որոշումը չի ընդունվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...