Հասարակություն

Կրկին ցրտում է. եղանակի տեսություն

Կրկին ցրտում է. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։

 Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

[608fdc76d5098a66a9a7dfc8b62b6a1f.jpg]

Եղանակի կանխատեսում

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևանում փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի +7-ից +9, երեկոյան՝ +2-ից + 4 աստիճան

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250