Հասարակություն

«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ. վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի. Քոչարյան

«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ.  վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի. Քոչարյան

«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ. հանրապետության վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի, լագրողների հետ զրույցում  ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

«Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞ ոչ: Պատեկերացնու՞մ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Նշանակում է՝ ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք, ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն», - ասաց նա՝ ընդգծելով, որ այդտեղ իրենց հանձնաժողովը լուրջ անելիք ունի: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250