Իտալիայում շուրջ 200 դագաղ հայտնվել է ջրում

Իտալական Գենուիի արվարձաններից մեկի՝ Կամոլայի գերեզմանատան մի մասը ծովն Է իջել սողանքի պատճառով: Այդ մասին, հաղորդել Է հրշեջ պահպանության ծառայությունը. տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ծովն Է ընկել երկու հարյուրից ավելի դագաղ՝ հանգուցյալներով:

Բարձունքի անկումը ջրի մակերեույթի եւ ժայռի եզրամասի միջեւ, դատելով հրշեջների լուսանկարներից, կարելի Է գնահատել մի քանի տասնյակ մետր: Փլուզումը, ինչպես նշվում Է, կարող Է պայմանավորված լինել հողի Էրոզիայով, որը վերջին տարիներին խորացրել են սաստիկ հորդացող ալիքները: Ինչպես հաղորդել Է la Stampa թերթը, սողանքի ժամանակ հաջողվել Է փրկել մի խումբ աշխատողների, որոնք գտնվում Էին գերեզմանատանը: Հողազանգվածների տեղաշարժերից տուժել Է երկու կապելլա: Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին օրվա երկրորդ կեսին: Այդ վայր են այցելել հրշեջներ, ոստիկաններ եւ առափնյա պահպանության աշխատակիցներ: Նրանք տեղադրել են ընդջրյա փակոցներ, որպեսզի դագաղները չհեռանան ափից, եւ ձեռնամուխ են եղել դրանց բարձրացմանը գերեզմանատան տարածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն