Հասարակություն
Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է
Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է՝ տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջից: Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք: Վերջերս հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:
[f28eee5815b29df002482a20c9efb8cf.jpg]