Հայաստանի նկատմամբ կարող են լինել հստակ գործողություններ ԱՄՆ կողմից. Սարգսյանը՝ Boeing 737 օդանավի առևանգման մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քաղավիացիան հաստատում է.
 

1. տեղեկությունը ճիշտ է,

2. օդանավը, հնարավոր է, որ առևանգել են բայց կոմիտեն տեղյակ չէ,

3. համապատասխան երկրի հետ աշխատում են, ընդ որում՝ իրականացվում է քննություն:

Հետևանքները.

Հայաստանի նկատմամբ հստակ գործողություններ ԱՄՆ կողմից, չեն բացառվում նաև սանկցիաներ:

Ինչպես խուսափել.
 

1. Ինքնաթիռը վերադարձնել, 

2. պատասխանատուներին պատժել,

և ընդհանրապես չխառնվել գերտերությունների առճակատումներին, պահպանել նեյտրալություն, մանավանդ, երբ երկուսն էլ բարեկամ են»։ 
 

Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել, թե հայկական գրանցմամբ Boeing 737 տիպի օդանավ է առևանգվել, ինչին ի պատասխան քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից։

Քաղաքականություն

Պատահարներ