Այս ծանր վիճակում որքանո՞վ է արդարացված մեր մասնակցությունը IDEX 2021 ցուցահանդեսին. Գորգիսյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Սույն թվականի փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը։ Համացանցում և մամուլում հրապարակված տեղեկություններից պարզ դարձավ, որ Հայաստանի տաղավարը դատարկ է, ներկայացված են միայն բրոշյուրներ։ 

Դրան ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ 

Նշեմ նաև, որ իրենց այս քայլն արդարացնելու համար նախարարության ներկայացուցիչները ուղիղ միացմամբ փորձել են ներկայացնել հայկական տաղավարը, որից պարզ երևում է, որ զինտեխնիկայի որևէ ցուցանմուշ ներկայացված չէ այնտեղ։ 

Լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց նաև, որ տաղավարի վարձակալությունն արժեցել է շուրջ 200 հազար դոլար։ Տաղավարի կառուցապատման աշխատանքների համար նախարարությունը 23 մլն դրամի պայմանագիր է կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: 

Փետրվարի 22-ին դիմել եմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում որքանով է արդարացված մեր մասնակցությունը վերոնշյալ ցուցահանդեսին, և ինչ ակնկալիքներ ենք ունեցել՝ նման մեծ գումարներ ծախսելով, եթե Հայաստանի տաղավարում ներկայացված էին միայն բրոշյուրներ։ 


Ավելացնեմ նաև, որ այս քայլը միայն մեկ դեպքում է հնարավոր արդարացնել, եթե այս ցուցահանդեսից հետո սկսելու ենք արտահանել հայկական արտադրության ԱԹՍ-ներ և այլ զինտեխնիկա։ Եթե ոչ, ապա այս վիճակում նման ծախսերը ոչ միայն արդարացված չեն, այլև՝ անհեթեթ։ 

Հ․ Գ․ առավել ամոթալին այն է, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նույնիսկ համապատասխան տեխնիկա չունի՝ ուղիղ միացումը պատշաճ ապահովելու

Քաղաքականություն

Պատահարներ