Հասարակություն

Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի

Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։ Նրա գործն ուղարկվել է դատարան։

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250