25 մլն դրամի ծախս՝ բուկլետներ և ջրի շիշ ցուցադրելու համար
Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին:
Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կոռպոռացիաներն ու երկրները։ Մխիթարիչ չեն այն լուսանկարները, որոնցում երևում է, թե Հայաստանն ինչպես է մասնակցել այս ցուցահանդեսին:
Համացանցում տեղեկություններ են տարածվել այս թեմայով, որոնցում նշվում է. «Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հերթական միջազգային հարթակն օգտագործում են մեր պետությունը խայտառակելու և միջազգային վարկը գետնին հավասարեցնելու համար։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունն էքսպոյին, չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու-Դաբիում, և Հայաստանն էքսպոյի բացմանը ներկայացել է բուկլետներով և ջրի շշերով։
Հատկանշական է, որ էքսպոյին տաղավար վարձելը հսկայական ծախսեր է ենթադրում. IDEX 2021-ի կայքից տեղեկանում ենք, որ էքսպոյին մասնակցելու վճարի չափը պայմանավորվում է վարձակալած տաղավարի տեսակով, մակերեսով և կազմակերպությունների թվով․ դատելով նկարից՝ Հայաստանի վարձակալած տաղավարը բացօթյա չէ, ավելի քան 30մ/ք տարածք է զբաղեցնում, իսկ նախարարության կայքից իմանում ենք, որ ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են 14 ընկերություններ։
Մոտավոր ու պարզ հաշվարկով ստացվում է, որ միջազգային հեղինակավոր հարթակում խայտառակվելու համար Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունը պետական բյուջեից ծախսել է մոտ 25 մլն դրամ՝ առանց տրանսպորտային ծախսերի։ Իսկ ամենացավալին այն է, որ նույն ցուցահանդեսի ժամանակ մեկ այլ տաղավարում Ադրբեջանը ներկայացել է իր ռազմական արսենալի ամբողջ շքեղությամբ»:
Նշենք, որ Auroranews-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից փորձում է ճշտել, թե ինչու՞ է հայկական տաղավարը ներկայացվել այդ տեսքով:
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ: Հարցին, թե...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Ինչպես են դիպուկահարները տանիքից հետևում քաղաքացիների անցուդարձին
Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Այստեղ դեռ վաղ առավոտից ավտոբուսներով բերվ...
Boeing 737-ը առևանգվե՞լ է. Քաղավիացիայի կոմիտեն տեղյակ է, թե որտեղ է գտնվում
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապա...