Բիթքոինի հերթական ռեկորդը
Բիթքոինը հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, թվային արժույթը փետրվարի 20-ին կայացած աճուրդում գնահատվել է ավելի քան 57 000 դոլար:
Binance բորսայի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը բարձրացել է 8.11 տոկոսով՝ հասնելով 56.91 հազար դոլարի: Միևնույն ժամանակ CoinMarketCap պորտալի փոխանցմամբ, որը միջին հաշվարկ է անում ավելի քան 20 բորսաների տվյալներով, թվային արժույթը թանկացել է 8.07 տոկոսով՝ հասնելով 56.96 հազար դոլարի:
Թվային արժույթի կտրուկ աճը գրանցվել է դեկտեմբերին, երբ բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 20 000 դոլարը: Այնուհետև այն պարբերաբար թանկանում է, հատկապես մի շարք հայտնի անձանց կողմից ներդրումների մասին լուրերի ֆոնին: Նրանց թվում են Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին և ռեփեր Ջեյ Զին:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ս...
Հայաստանում եղանակը կցրտի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում փետրվարի 21-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերն` առանձին շրջաններում սպասվում...
Մառախուղ ու մերկասառույց. Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բեր...
Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրություն Երևանում
Երևանում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, փետրվարի 20-ին բացվել է Շուշիի գորգերի թան...