Սկսում ենք նոն-ստոպ ակցիաներ. 4 ուղղություններով կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները բաժանվեցին և շարժվեցին չորս տարբեր ուղղություններով՝ շարունակելու բողոքի ակցիան։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսած Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունն օր ու արև չպետք է ունենա Հայաստանում, այսօրվանից սկսվելու են բողոքի զանգվածային ակցիաներ։
«Հիմա, մենք բաժանվում ենք չորս ուղղությունների՝ մեկ ուղղությունը խաչմերուկով շարժվում է դեպի Մաշտոցի պողոտա-Ամիրյան, մյուսը՝ դեպի Սայաթ-Նովա-Աբովյան, երրորդը՝ Բաղրամյան-Մոսկովյան և Կինո Նաիրիի դիմաց»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս ուղղություններով կշարունակեն անհնազանդության ակցիաները՝ իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը։ Նրա խոսքով՝ քանի դեռ կա Նիկոլը, մեր երկրում կայունություն և հանգստություն չի լինելու։
Նմանատիպ հոդվածներ
Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Գևորգ Պետրոսյան
Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կա...
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պա...
Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին. Գագիկ Ծառուկյան
Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճ...