Այսօր չկա մարդ, որը պաշտպանում է գործող իշխանություններին. Արթուր Վանեցյան
Ես շփվում եմ հազարավոր մարդկանց հետ, այսօր չկա մարդ, որը պաշտպանում է գործող իշխանություններին, բոլորը նրանց համարում են դավաճան եւ դա օբյեկտիվ գնահատական է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության հանրահավաքից առաջ քաղաքացիների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Բայց մարդիկ ուղղակի դուրս չեն գալիս փողոց: Մեկն ասում է ցուրտ է, մեկն ասում է՝ դուրս գամ, ի՞նչ անեմ: Բայց երբ զինվորը կանգնած է խրամատում, նա չի նայում՝ ցուրտ է, թե կարկուտ է գալիս: Մենք էլ այդ տրամաբանությամբ եկեք հասկանանք, որ այս խրամատը մենք պետք է պահենք: Այս խրամատից է սկսվում հայրենիքի ու մեր երեխաների ապագան»,-ասաց նա:
Շինծու գործ է եւ ես համոզված եմ, որ այս ամենը շատ արագ կբացահայտվի,- նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Կարեն բեքարյանի, Արա Սաղաթելյանի եւ եւս երկու հոգու ձերբակալությանը, որոնք մեղադրվում են «ֆեյք» օգտահաշվի միջոցով կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
Անպայման պետք է լինի հետագայում քննություն Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված: «Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունների օրոք կարող է լինել օբյեկտիվ քննություն, բայց այն փաստերը, որոնք ներկայացրել է երրորդ նախագահը, ինձ համար շատ արժանահավատ են, որեւէ արժանահավատ հերքում մինչ այս պահը իշխանությունների կողմից չենք ստացել»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Գևորգ Պետրոսյան
Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կա...
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պա...
Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին. Գագիկ Ծառուկյան
Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճ...