Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-V»-ի երկրորդ բաղադրիչով
Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ-V» պատվաստուկի երկրորդ բաղադրիչով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ժամանակացույցի համապատասխան` պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը ստացել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները», - նշված է հաղորդագրության մեջ: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես տեղակայված շարժական դաշտային հոսպիտալում, այնպես էլ բժիշկների արտագնա բրիգադների կողմից բոլոր դիտորդական կետերում, ուր պատվաստանյութը հասցվել է հատուկ թերմոկոնտեյներներում, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը:
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունու Աճեմյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժը
Էրեբունու Աճեմյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժը: Տեսանյութը՝ Tert.am
Ինչպես երեք ոստիկաններով ապօրինի բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան
Հենց նոր Ոստիկանության աշխատակիցները, իրենց հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք ձեզ...
Բերման է ենթարկվել Երևանի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը
Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ, ոստիկանության գնդապետ Ռ...
Արագածոտնի մարզի Միրաք Ալագյազ ճանապարհահատվածը սահադաշտ է
Auroranews-ը ռադիոլսող վարորդներից տեսանյութ է ստացել, որ Արագածոտնի մարզի Միրաք Ալագյազ ճանապարհահատվածը սահադաշտ է: Մա...