Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ապահարզանի հայց է ներկայացրել
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում է հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթից։ Քարդաշյանը ապահարզանի հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է TMZ պորտալը։ Նշվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր ունի, որում առկա է համատեղ ունեցվածքի բաժանումը։
Աղբյուրի փոխանցմամբ ՝ Քարդաշյանն ու Ուեսթը պայմանավորվել են երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության վերաբերյալ։
Նշվում է, որ զույգը չի պատրաստվում վիճարկել կնքված պայմանագրի կետերը։
Քիմի ու Քանյեի միջև առկա խնդիրների մասին լուրերը տարածվեցին 2020թ․-ի հոկտեմբերին, երբ Ուեսթը ներկա չգտնվեց Քարդաշյանի 40-ամյակի տոնին։ Ավելի ուշ Քիմը սկսեց հանրության մեջ հայտնվել առանց ամուսնական մատանու, իսկ հետո ռեփերը ներկա չեղավ նաև Քարդաշյանների ընտանեկան սուրբծննդյան երեկույթին։ Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կալաբասաս քաղաքի առանձնատնից, որտեղ Քանյեն ապրում էր Քիմի և երեխաների հետ, երգիչը սկսել է դուրս բերել կոշիկների մեծ հավաքածուն։
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում էին, որ ամուսնալուծությունն իրոք անխուսափելի է։ Քիմն ուզում էր համոզվել, որ Քանյեի հոգեբանական վիճակը նորմալ է (անցած տարի նա պատմել էր, որ Ուեսթին անձի երկբևեռ խանգարում են ախտորոշել)։
Զույգը ամուսնացել է 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 2 տարեկան Չիկագոն և մեկ տարեկան Պսալմը։
Նմանատիպ հոդվածներ
«Սրտի դեղին հատիկները», արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան դեղատներում չկան. «Ժողովուրդ»
«Վալերիանայի հաբերը, որը հանրության շրջանում հայտնի է որպես «սրտի դեղին հատիկներ», արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան...
Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով. փաստաբան Տիգրան Աթանեսյան
Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (թուրք քրֆելու հոդված) Նիկոլաե Չաուշեսկուի նկարը...
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալված է 4 անձ, ձերբակալման որոշումը բողոքարկվել է
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ ազգային անվտանգությունում ձերբակալվածնե...
Երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմաց սկսում են անհնազանդության երթ. Իշխան Սաղաթելյան
Հարգելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, դուք այսօր ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը չի պարտվել...