Փաշինյանին քննադատելու համար աշխատանքից ազատվել է 3 բարձրաստիճան աշխատակից. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տեղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրավական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը:
Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխանելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը:
«Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղեկություն է հասել, որ Դուք ինձ գումար եք պարտք»,- ասաց նա: Խնդրեցինք հարցին պատասխանել, ասաց, որ իրեն չեն հեռացրել, շարունակում է աշխատել, սակայն մենք ԲԷՑ-ի մեր աղբյուրներից լրացուցիչ ճշտեցինք և համոզվեցինք, որ այս պահին Վիրաբյանը ԲԷՑ-ում այլևս չի աշխատում:
Մեզ հաջողվեց կապ հաստատել գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Վահե Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են, հարցրինք՝ քննադատության համար են ազատել, և արդյոք պատրաստվում է դատական ճանապարհով վերականգնել իր ոտնահարված իրավունքները, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել:
Կապվեցինք նաև Գոռ Մարտիրոսյանի հետ, նա էլ ասաց, որ հանգստի մեջ է և այդ հարցը չի մեկնաբանում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Բոլորին զենք բաժանեք. սահմանափակումը հանվում է. «Հրապարակ»
«Սահմանամերձ համայնքների բնակիչներին առաջիկայում զենք կրելու հնարավորություն կտրվի։ Փոփոխություններ են նախատեսվում «Զենք...
Առանց թույլտվության հոգեհանգիստ կատարելը կտուգանվի մեկ միլիոն դրամով
Եթե մտադիր եք հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցել եւ չունեք թույլտվություն, ապա կտուգանվեք: ArmLur.am-ը...
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Անժելա Էլիբեգովային
ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Դավիթ...