Հասարակություն
Ֆիլադելֆիայում տեղադրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է
Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից:
«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ:
Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված էր. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»:
Պաստառի վրա նշված էր, որ գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, բուք. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Ով է աշխարհի ամենահարուստ մարդը և որքան գումար ունի իր հաշվին
Հարյուրավոր ուղեւորներ օդանավակայանում անորոշ վիճակում են հայտնվել. Lragir. am
Ավելին Հասարակություն բաժնից
Պատրաստ ենք եղբայրաբար կիսել եզդիական համայնքի հոգսերը. Փաշինյան
ՔԿ-ն` զինծառայողի մահվան դեպքի մասին
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Մահացել է զինծառայող. դեպքի հանգամանքները պարզվում են
1.0