Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վերադարձել է Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վերադարձել է Հայաստան։ Այս մասին Armenia Today-ին  հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի  շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում` ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին  նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: 
Սակայն, նախագահի մոտ ի հայտ են եկել նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ: Նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել, որի պատճառով նա չէր կարողանում վերադառնալ հայրենիք: Նախորդ շաբաթ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ մինչև 
շաբաթավերջ կվերադառնա, եթե բժիշկները թույլատրեն: