Հայկական կողմը ադրբեջանցի 7 զինվորի աճյուն է հանձնել Ադրբեջանին
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել յոթ ադրբեջանցու աճյուն: Ենթադրվում է, որ խոսքն Ադրբեջանի` Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած քաղաքացիների մասին է: Այս տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
Աճյունների փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Շուշի քաղաքի մերձակայքում: Ինքնության ճանաչման գործընթացի ավարտից հետո աճյունները կփոխանցվեն հարազատներին:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նուբարաշեն վարչական շրջանից 2 կմ հյուսիս, գրանցվել է 46 հետցնցում
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։Այս մասին հայտնում են Արտակարգ իրա...
Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություն չկան, ֆեյսբուքյան իր էջում տեղեկ...
Գրանցվել է շուրջ 46 հետցնցում. բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում. ԱԻՆ
Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն...
Բնակչությանը հորդորում ենք դեռեւս մնալ դրսում. գրանցվել է շուրջ 20 հետցնցում. ԱԻՆ
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռեւս...