ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից հետո մոտ 30 թարմ մարմին էին տվել մեզ. ժնջիլը վզին քցած էին հետ տվել. անհետ կորած զինծառայողի հարզատ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կառավարության մոտ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Կառավարության անգործությունը որ ասում ենք, հենց այնպես չենք շեշտում, քանի որ նոյեմբերի 23-ին՝ պատերազմից հետո զանգում է Կարախանյան Հարութը, ասում, որ էսինչ-էսինչ կվադրատում, էսքան երեխա կա, երեխեքը զանգ են տալիս, կապը ստեղծում են, ասում են էստեղ ենք, օգնություն են խնդրում, չկա օգնություն, էդ խմբի երեխեքից մոտ 30 մարմին են թարմ խփված հետո տվել մեզ։ Դուք երևի չեք տեսել էդ մարմինները, ժնջիլը վզին քցած են հետ տվել»։
Նա շեշտեց, որ եթե այս իշխանությունները քայլեր ձեռնարկեին, այսօր այդ երեխաները կարող էին ողջ-առողջ տանը լինել. «Չարեցին, թուրքերը գտան, խփեցին, սպանեցին, բերեցին, ասեցին առեք ձեր երեխեքին»։
«Ես ասում էի մի պրոֆեսիոնալ, խելացի ռազվետչիկ մտներ անտառ, էդ 30 երեխուն կհաներ։ Ռազվետչիկին էլ տվել էինք, էդ էլ չարեցին։ Գնացել ռազվետչիկին գտել ենք, ասել ենք՝ էս մարդը պատրաստ է իր ամեն ինչով մտնի անտառ շաբաթով ապրի անտառում, էդ մարդը կարող էր անել, չեն թողել»,- ասաց նա։
Տեսանյութը 24news-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել...
Կիրականացվի ծառայողական քննություն. Auroranews-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին պատմող զինծառայողից
Երեկ հայկական բանակի զինծառայողը լայվ է մտել և ներկայացրել սահմանապահների համար ստեղծված անմխիթար պայմանները, որից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ունենք տվյալ, որ վարչապետը մարդկանց ա ուղարկել, որ իրա Աշոտիկին ԼՂ-ից բերեն
Մենք ունենք տվյալ, բայց կարող է դա ասեկոսեներ լինեն, ես չեմ կարող դրա հավաստիությունը 100 տոկոս երաշխավորել, որ պարոն վա...