Արոնյանը երկու հաղթանակ է տոնել Opera Euro Rapid մրցաշարի մեկնարկում
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր մեկնարկեց առցանց անցկացվող արագ շախմատի Opera Euro Rapid մրցաշարում:
Մեր գրոսմայստերը մեկնարկային պարտիայում հաղթեց չինացի Դին Լիժենին, ապա պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Երրորդ տուրում նա պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ չորրորդում խաղաղ դաշն կնքեց ամերիկացի Վեսլի Սոյի հետ:
Այդպիսով, Լևոն Արոնյանը չորս հնարավորից վաստակել է 2,5 միավոր և այժմ նույն Վեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը առաջին տուրում կրած պարտությունից հետո տարավ երեք անընդմեջ հաղթանակ և վաստակեց 3 միավոր:
Վերջին պարտիայում, ավելի ուշ, Արոնյանը անակնկալ պարտվեց ռուս Դուբովին։
Նմանատիպ հոդվածներ
67 տարեկանում մահացել է Մոհամեդ Ալիին հաղթած բռնցքամարտիկը
67 տարեկան հասակում մահացել է նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Սփինքսը, որը հայտնի էր դարձել Մուհամեդ Ալիի հետ մենամ...
Հայտնի է, թե որ դեպքում Մբապեն կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Հայտնի է, թե ինչ պայմաններով է հարձակվող Կիլիան Մբապեն համաձայն երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է As-ը: Ֆրանս...
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է մեքսիկացի Էնրիկե Բերնախին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը 19-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայա...
Ծառուկյան-Հակպարաստ մենամարտը չեղարկվել է
UFC-ում հանդես եկող և Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտը Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպ...