Ծառուկյան-Հակպարաստ մենամարտը չեղարկվել է
UFC-ում հանդես եկող և Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտը Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ չեղարկվել է: Այս մասին հաղորդում է ռուսական Sport-express-ը։ Այն պետք է տեղի ունենար հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում։
Ծառուկյանը չի տեղավորվել հայտավորված քաշային կարգում՝ գերազանցելով սահմանը 1,5 կգ-ով։ Իսկ Հակպարաստն ընդհանրապես չի ներկայացել պաշտոնական կշռմանը։
24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով զոհվել է հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
Ավտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։ Ողբերգական վթարը...
Նուրմագոմեդովը կարող է վերադառնալ ռինգ. հայտնի է՝ ովքեր են հնարավոր մրցակիցները
Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է վերսկսել իր կարիերան այդ մարտարվեստում, եթե UFC- ի թեթե...
Սպորտային սկանդալ. Nivea Men-ը և Skoda-ն չեն հովանավորի Հոքեյի աշխարհի առաջնությունը, եթե այն անցկացվի Բելառուսում
Սպորտային սկանդալ է հասունանում Բելառուսի շուրջ Հոքեի աշխարհի առաջնության հովանավորներից առնվազն երկուսը պաշտոնապես հրաժ...
Արոնյանը երկու հաղթանակ է տոնել Opera Euro Rapid մրցաշարի մեկնարկում
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր մեկնարկեց առցանց անցկացվող արագ շախմատի Opera Euro Rapid մրցաշարում: Մե...