ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված վիճակ Աբովյանի թիվ 1 դպրոցում. մեծ թվով ոստիկաններ հսկում են տնօրենի սենյակը

Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին լարված իրավիճակ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի, հայտնում է news.am-ը: 

Ուսուցիչները բոյկոտ են սկսել`նշելով, որ եթե տնօրենը մնա Առաքելյանը, ապա որևէ ուսուցիչ չի աշխատի նրա հետ: Ուսուցիչների բողոքին են միացել նաև աշակերտները՝ վանկարկելով նախկին տնօրենի անունը և պահանջելով, որ տնօրենի պաշտոնում որևէ փոփոխություն չլինի:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «հեռացիր», «դրածո հեռացիր»:

Այս պահին դպրոցում են նաև Ոստիկանության ծառայողները: Նրանք երկու կողմից փակել են տնօրենի աշխատասենյակ տանող միջանցքները եւ թույլ չեն տալիս աշակերտներին մոտենալ: