ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավստրալացի պատգամավորը խորհրդարանում ցույց տվեց Արցախի դրոշը և խոստացավ այն փակցնել աշխատասենյակում
Ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանտոնիսը, որի նախաձեռնությամբ Վեստ Տորենտ նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտեց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան մղված Արցախի դեմ, խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի պետական դրոշը:
«Ես այդ դրոշը կփակցնեմ իմ գրասենյակում։ Ես այն հպարտությամբ կփակցնեմ՝ աջակցելով այն ժողովրդին, որը ցանկանում է ապրել իր երկրում, այն երկրում որտեղ ապրել են իր հայրն ու մայրը, ովքեր ցանկանում են ներդաշնակ ապրել իրենց հարեւանների հետ, չեն ձգտում կայսրության, չեն ձգտում ընդլայնել տարածքներ, չեն ձգտում պատերազմի, նրանք պարզապես ցանկանում են ապրել եւ արտահայտել իրենց էթնիկ պատկանելությունը, իրենց հավատը եւ իրենց մշակույթը, դրանք իրենց երեխաներին փոխանցելու համար»,- իր ելույթում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հարավային Ավստրալիան դարձել Է Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ՝ դատապարտելով Ադրբեջանին եւ Թուրքիային Արցախի դեմ ագրեսիայի համար: