Հուղարկավորությունից 3 ամիս անց պարզվել է, որ զոհված զինծառայողի հարազատներին սխալ դի են տվել. Hraparak.am
Հարազատներին պատերազմում կորցրած մարդիկ ոչ միայն ծանր հարված են ստացել եւ սգի մեջ են, այլեւ հայտնվում են ահասարսուռ պատմությունների մեջ, հայտնում է Hraparak.am-ը:
Զոհված զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դի են տվել, նրանք հուղարկավորել են իրենց հարազատին, հետո պարզվել է, որ դիակների փնտրտուքով զբաղվող անձինք շփոթել են։
Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում։ Պատերազմում զոհված զինծառայողի ծնողները նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդու դին, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, և իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել եւ դիակը հանձնել տիրոջը։
Տեղեկությունը ճշտելու համար լրատվականը կապ է հաստատել Բազմաղբյուր համայնքի ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ, նա հաստատեց տեղեկությունը․
«Առանց ԴՆԹ անալիզի են բերել դիակը, նկարը տեսել են, շատ նման են իրար եղել, հիմա հարազատները իրենց որդու դիակն են փնտրում, հաստատ սխալ դիակ են բերել։ Ծնողներն էլ խոսել են դիակի տիրոջ հետ, հասկացել են միմյանց, հիմա պետք է իրենց որդու դիակը գտնեն, որպեսզի բերեն, արտաշիրիմում անեն»,- ասաց համայնքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի սահմանի մոտ տասնյակ օտար անօդաչուներ ու ինքնաթիռներ են նկատվել
Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմանների մոտ տասնյակ հետախուզական թռչող օբյեկտներ են նկատվել: Խոսքը մասնավորապես վ...
Կոտրել են Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել
Կոտրել են Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել:«Ֆեյսբուքյան էջս այս անգամ, իսկապես, կ...
Ոչ պարենային ապրանքների գները հանրապետությունում աճել են 5.5%-ով
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, ոչ պարենային ապրանքների գները 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճ...
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) հույս ունեն, որ մոտ ժամանակներս տեղ...