Ոչ պարենային ապրանքների գները հանրապետությունում աճել են 5.5%-ով
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, ոչ պարենային ապրանքների գները 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճել են 5.5%-ով:
Այդ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ:
2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 3.1% և 3.8%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.5% և 20.2% գնանկում:
Մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է սակագների 1.4% հավելաճ:
Մատուցված ծառայություններից համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:
Հրապարակված վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ հմապատասխանաբար 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4% և 0.2% հավելաճ:
2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):
Նմանատիպ հոդվածներ
Հուղարկավորությունից 3 ամիս անց պարզվել է, որ զոհված զինծառայողի հարազատներին սխալ դի են տվել. Hraparak.am
Հարազատներին պատերազմում կորցրած մարդիկ ոչ միայն ծանր հարված են ստացել եւ սգի մեջ են, այլեւ հայտնվում են ահասարսուռ պատմ...
Ռուսաստանի սահմանի մոտ տասնյակ օտար անօդաչուներ ու ինքնաթիռներ են նկատվել
Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմանների մոտ տասնյակ հետախուզական թռչող օբյեկտներ են նկատվել: Խոսքը մասնավորապես վ...
Կոտրել են Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել
Կոտրել են Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել:«Ֆեյսբուքյան էջս այս անգամ, իսկապես, կ...
Քիմ Քարդաշյանը գրեթե չի շփվում Քանյե Ուեսթի հետ
Քիմ Քարդաշյանը թեև օրինականորեն դեռ ամուսնացած է Քանյե Ուեսթի հետ, բայց նա արդեն սկսել է ապրել իր առանձին կյանքով: Այս մ...