Արցախում ականազերծվել է 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ,1043 բնակելի շինություն
Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 62 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52158 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ, 1043 բնակելի շինություն, այդ թվում՝ 28 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23987 պայթյունավտանգ առարկա:
Նմանատիպ հոդվածներ
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից...
Արծրուն Հովհաննիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է․ նոր մանրամասներ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Irakanum.am-ին հայտ...
Արցախի ՊԲ-ն չի կազմալուծվում. անցում է կատարվում պրոֆեսիոնալ բանակի
Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղ...
Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է տվել իր թիմին ու զգուշացրել. «Հրապարակ»
«Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվանալ, հարցազրույցներ...