20 րոպեում Հադրութից Ստեփանակերտ հասնել հնարավոր չէ. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության հետքերով. Armdaily.am
Օրեր առաջ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արծրուն Հովհաննիսյանը մի շարք պնդումներ արեց, սակայն վերջինիս հայտարարություններից թերևս ամենաքննարկվողը դարձավ այն, թե արդյոք Հովհաննիսյանն ասել է հաղթում ենք, թե միայն ասել է հաղթելու ենք, հայտնում է Armdaily.am-ը:
Արծրուն Հովհաննիսյանի մեկ այլ ուշագրավ հայտարարություն
Բայց Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններում այլ հակասական դրվագներ եւս կան։ Այսպես, երբ լրագրողը նշեց, որ ասում են դեպք է եղել, երբ ինքը գտնվել է Ստեփանակերտի մամուլի կենտրոնում և այնտեղից ասել է. «Ես այժմ գտնվում եմ Հադրութում, բայց այստեղ ոչ մի ադրբեջանցի չկա», Հովհաննիսյանը արձագանքեց. «Պարզ է չէ, որ հեռախոսը անջատված Հադրութում եմ եղել ու Ֆիզուլի, հասել եմ Ստեփանակերտ և տվել եմ Հադրութի տեղեկությունը 20 րոպե հետո»։ Այս հայտարարությունը առնվազն տարակուսելի է, քանի որ Հովհաննիսյանը չէր կարող Հադրութից 20 րոպեում հասնել Ստեփանակերտ։
Որքան է Հադրութից Ստեփանակերտ հեռավորությունը
Հադրութից Ստեփանակերտ 2 ճանապարհ կա՝
- Հադրութ-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ. այս ճանապարհի երկարությունը 72 կմ է, որը ըստ տարբեր ծրագրերի, հնարավոր է անցնել մոտավորապես 1ժ 43 րոպեում,
- Հադրութ-Ֆիզուլի-Մարտունի-Ստեփանակերտ. այս ճանապարհի երկարությունը 92 կմ է և հնարավոր է անցնել 2ժ 9 րոպեում։

Ֆիզուլի-Ստեփանակերտ հեռավորությունը
Հովհաննիսյանի խոսքից դժվար էր հասկանալ վերջինս 20 րոպեում Ստեփանակերտ հասնելով նկատի ուներ Հադրութ-Ստեփանակերտ, թե Ֆիզուլի-Ստեփանակերտ ճանապարհը, սակայն Ֆիզուլիից Ստեփանակերտ հասնելու համար ևս մի քանի անգամ ավելի ժամանակ է հարկավոր, քան Հովհաննիսյանի նշած ժամանակը։
Ֆիզուլի-Ստեփանակերտ հասնելու 2 ճանապարհ կա
- Ֆիզուլի-Ջիվանի-Կարմիր Շուկա-Շոշ-Ստեփանակերտ. այս ճանապարհի երկարությունը 59 կմ է, հնարավոր է անցնել մոտավորապես 1ժ 26 րոպեում,
- Ֆիզուլի-Մարտունի-Ստեփանակերտ. այս ճանապարհի երկարությունը 70կմ է, անցնելու մոտավոր ժամանակահատվածը՝ 1ժ 38 րոպե։

Հաշվի առնելով պատերազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները ենթադրելի է, որ Հովհաննիսյանը չի օգտվել ուղղաթիռից և երթևեկել է ցամաքային՝ մեր նշած ճանապարհներից մեկով։ Այս դեպքում պնդելը, որ նշված ճանապարհն անցել է 20 րոպեում՝ անիրատեսական է, կամ ամենակարճ ճանապարհի դեպքում մեքենան, որում գտնվել է Հովհաննիսյանը, ընթացել է միջինը 240 կմ/ժ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանի վիրավորումը ներկայացնող տեսանյութի վայրի տեղորոշումը. Media.am
Արցախյան երկրորդ պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ՊԲ հրամ...
Քիմ Քարդաշյանը գրեթե չի շփվում Քանյե Ուեսթի հետ
Քիմ Քարդաշյանը թեև օրինականորեն դեռ ամուսնացած է Քանյե Ուեսթի հետ, բայց նա արդեն սկսել է ապրել իր առանձին կյանքով: Այս մ...
ՌԴ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. հերքում
Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այս մասին&n...
Կստուգվի, թե քանի միլիարդ է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարելիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրակա...