ՌԴ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. հերքում
Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ, գրում է «Արցախպրես»-ը:
«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»։
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի սահմանի մոտ տասնյակ օտար անօդաչուներ ու ինքնաթիռներ են նկատվել
Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմանների մոտ տասնյակ հետախուզական թռչող օբյեկտներ են նկատվել: Խոսքը մասնավորապես վ...
Կոտրել են Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել
Կոտրել են Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի էջն ու 18+ լուսանկար հրապարակել:«Ֆեյսբուքյան էջս այս անգամ, իսկապես, կ...
20 րոպեում Հադրութից Ստեփանակերտ հասնել հնարավոր չէ. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության հետքերով. Armdaily.am
Օրեր առաջ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արծրուն Հովհաննիսյանը մի շարք պնդումներ արեց, սակայն վերջի...
Քիմ Քարդաշյանը գրեթե չի շփվում Քանյե Ուեսթի հետ
Քիմ Քարդաշյանը թեև օրինականորեն դեռ ամուսնացած է Քանյե Ուեսթի հետ, բայց նա արդեն սկսել է ապրել իր առանձին կյանքով: Այս մ...