«Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը:
«Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկաններ, գրոհայիններ պետք է լքեն այս տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,-ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան զորքերը դուրս է բերում իրենց մշտական տեղակայման վայրերից
Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան զորքերը դուրս է բերում իրենց մշտական տեղակայման վայրերից ՝ կապված Կարս քաղաքում...
«Հայրենիքի փրկության շարժումը» կդադարի գոյություն ունենալ. 24News
24News-ի տեղեկություններով՝ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներն այսօր կհանդիպեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառու...
Ուկրաինան համալրվում է թուրքական բայրաքթարներով.WarGonzo
WarGonzo ալիքը գրում է`Ուկրաինական նավատորմը կհամալրվի կատարելագործված Bayraktar TB-2 անօդչուներով: Այս մասին...