Ինչու իրականում պաշտոնից ազատվեց Լենա Նազարյանի ամուսինը
«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «իմքայլական» փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի գործունեության մեջ ի հայտ են եկել կասկածելի գործարքներ, որոնք նա փորձել է ինքնուրույն կյանքի կոչել: Ու քանի որ, ըստ մեր աղբյուրների, դրանք նա պահել է «ստվերում» ու տեղյակ չի պահել «շեֆությանը», նրան ասվել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի:
Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ թերթը մասնավորաբար գրեց, որ պետական գույքի կառավարման կոմիտեն ցանկանում է վաճառքի հանել պետական բուհերին պատկանող որոշակի շենքեր, շինություններ ու տարածքներ, ուղղորդում և խոստումներ են տրվում այդ տարածքների վրա աչք ունեցող պոտենցիալ «գնորդներին»:
Ըստ տեղեկությունների, այս հարցում կարևոր գործոն է համարվում առիթից օգտվելը, քանի որ կրթության ոլորտի պետական քաղաքականությունը լիարժեք տապալված է, իսկ երկրում տիրում է համակարգային քաոս»: Այս մասին գրում է «Փաստ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը. նախարարը գտնվել է ոչ սթափ վիճակում
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա գլխավորած պատվիրակու...
Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.«Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱ...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...