«Մենք նույնիսկ այդ սուգը դարձնում ենք ակցիա: Եռաբլուր, գերեզմանատուն պետք է գնալ լուռ». Ռուբեն Բաբայան
Չափից ավելի շատ է քաղաքականացված մեր հասարակությունը, ընդ որում շատ պարզունակ ձևով` թշնամի -բարեկամ, տականք-հրեշտակ և սա գալիս է մշակույթի պակասից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով հասարակության մշակութային կյանքին:
«Բայց ես չէի համաձայնվի, որ մշակույթը մղվել է երկրորդական պլան, ես նկատի չունեմ պետական վերաբերմունք, որոշակի տենդեցներ, այլ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու մոտ միշտ կա ձգտում դեպի լուսավորը, ազնվականը և դա մենք զգում ենք նույնիսկ մեր ներկայացումների օրինակով: Հունվարին այնքան հանդիսատես է եկել, որ վերջին հինգ տարվա ընթացքում այդքան հանդիսատես չէր գալիս»,-ասաց նա:
Նա նկատեց, որ մշակույթն է, որ ապրեցնում է ժողովրդին, սակայն մշակույթի և արվեստի կենտրոնում պետք է լինի մարդը որպես մեծագույն արժեք, եթե այդպես եղավ այն կիմաստավորի մեր կյանքը: «Ապրել կարելի է հանուն կյանքի, չի կարելի ապրել հանուն մահվան, նույնիսկ մահվանը պետք է գնալ հանուն կյանքի, մենք իրավունք չունենք կյանքի վրա խաչ քաշել, առավելևս հիասթափությունները փոխանցել երեխաներին»,-ասաց նա և շատ կարևորեց ուշադրության կենտրոնում պահել զոհվածների ընտանիքներին, վիրավորներին, քանի որ սա է ցույց տալիս մարդասիրական մոտեցումը:
«Մենք ողբը դարձրել ենք ազգային մշակույթ, իսկ դա սխալ է, մեզ թվում է որ երկար ողբալով մեր հարգանքն ենք մատուցում, սակայն մեր հարգանքը մարդկանց կյանք, հույս տալն է»,-ասաց նա:
Դիտարկմանը թե այս պատերազմը ցույց տվեց, որ մենք նույնիսկ արժանապատվորեն սգալ չենք կարողանում, Ռուբեն Բաբայանը նկատեց, որ Եռաբլուր, գերեզմանատուն պետք է գնալ լուռ: «Մենք նույնիսկ այդ սուգը դարձնում ենք ակցիա: Եռաբլուրը դարձնել հակամարտության գոտի, դա ամենասխալ բանն է: Բայց քանի որ մենք ողբը, մահը դարձնում ենք մշակութային արժեք, սկսում ենք այնտեղ օգտագործել բոլոր այդ էլեմենտները: Այն, ինչ կատարվեց Եռաբլուրում, դա մեծագույն անարգանք էր զոհվածներին»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Փրկարարները հայտնաբերել են կորած 15-ամյա երեխայի դին
Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրի...