Զգուշացում վարորդներին՝ ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների։
Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Ամասիա գյուղում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիր եւ Էջմիածին, Շիրակի մարզի Աշոցք եւ Ամասիա տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Նմանատիպ հոդվածներ
«Շուշի հասնելու համար Ադրբեջանը նոյեմբերից կառուցում է 4 գծանի մայրուղի». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանին փաստացի հանձնված հայոց Շուշի բերդաքաղաք հասնելու հ...
Քիչ անց կհոսնքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանաձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հու...
Apple-ը խոստովանել է` iPhone 12-ը վտանգավոր է առողջության համար
Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնաս հասցնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է ընկերու...