Հասարակություն
Հաջորդ չորեքշաբթի կառավարությում կսկսեն զբաղվել քաշաթաղցիների խնդիրներով
Կառավարության շենքի առաջ են հավաքվել Քաշաթաղի շրջանի բնակիչները: Նրանք ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և իրենց բնակարանների խնդիրները լուծելու ուղղությամբ վարչապետից տեղեկություններ ունենալ:
Բնակիչները նշում են, որ իրենք արդեն երկու անգամ վերաբնակեցվել են և հիմա անվտանգության երաշխիքներն իրենց այնքան էլ չեն բավարարում:
Քաշաթաղի վարչական ղեկավարն էլ նշել է, որ թե՛ բնակարանների, և թե՛ կեցության ապահովման ծրագրերը կյանքի կկոչվեն միայն Արցախում:
Ներս են հրավիրվել 3 քաշաթաղցիներ, որոնք քիչ անց դուրս են եկել և հայտարարել, որ կառավարությում հաջորդ չորեքշաբթի կրկին հանդիպում կլինի, և որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը կզբաղվի իրենց խնդիրներով ևս:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 ավտոտնակ է ապամոնտաժվել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոստիկանը շարքային է, չի նշանակում` առաջնորդ չէ. Փաշինյան
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին` տրամադրել գերիների վերաբերյալ դատավճիռները
ՆԳ նախարարը՝ վարելու իրավունքից զրկվելու դեպքերի մասին
5.0