ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնատար անձինք կայցելեն Աֆղանստան
ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնատար անձինք կայցելեն Քաբուլ ՝ քննարկելու Աֆղանստանի խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 29-ին հայտարարել է Աֆղանստանի Հանրապետության նախագահ Աշրաֆ Հանին ՝ Ասպենյան համաժողովում ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է խումբ ուղարկել Քաբուլ։
«Մենք նաեւ տեսաուղերձով խորհրդակցություններ կանցկացնենք այն մասին, թե ինչպես արագացնել համաշխարհային կարգավորման գործընթացը, ինչպես ապահովել առաջադրված նպատակի իրագործումը։ Այն կայանում է նրանում, որ Աֆղանստանը լինի ինքնիշխան, ժողովրդավարական եւ միասնական», - հավելել է Հանին։
Աֆղանստանի ղեկավարը նաև նշել է, որ սպասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգին:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերից հետո Խորվաթիայում անդունդներ են հայտնվել
Խորվաթիայի կենտրոնական մասում ուժգին երկրաշարժից հետո ստորգետնյա ցնցումները չեն դադարում, դրանց արդյունքում ձևավորվում ե...
Լուկաշենկոն պատմել է, թե որտեղ է սովորելու իր կրտսեր որդին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ինչպես և...
Ֆրանսիան փակում է սահմանները ԵՄ-ի սահմաններից դուրս ժամանող բոլոր քաղաքացիների համար
Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի շարունակվող տարածման պատճառով արգելել են մուտքն ու ելքը բոլոր նրանց համար, ովքե...
Բայդենը Պուտինի հետ զրույցում Նավալնիին ազատ արձակելու կոչ է արել
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ կոչ է արել ազատ...