«Գոլդեն փելիս» -ով հետաքրքրվող կա. այն կարող է վաճառվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ. պահանջարկ ունեցող գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը գնորդ չունի: Այն, ի դեպ, առայժմ աճուրդի չի հանվել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին հյուրանոցում տեղավորվել են Արցախից եկած մոտ 180 քաղաքացի: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով՝ այս պահին բանակցում են մի ընկերության հետ հյուրանոցի վաճառքի շուրջ. «Փորձենք հասկանալ՝ արդյոք հնարավոր է իրենց կողմից այդ գնումը, թե ոչ:
Իրենք պետք է Հայաստան գան հաջորդ ամսվա ընթացքում՝ փետրվարի կեսերին. եթե հասկանանք, որ դա իրատեսական չէ, այդ դեպքում արդեն այլ որոշում կկայացվի: Մասնավորապես, կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել եւ աշխատեցնել առայժմ, մինչեւ հետագայում ցույց կտա ժամանակը:
Աշխատեցնել, վարձով կամ հավատարմագրային կառավարման տալ, ՓԲԸ ստեղծելուց հետո այդ բոլոր տարբերակները չեն սահմանափվում եւ չեն բացառվում»: Նարեկ Բաբայանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ընկերությունն է հետաքրքրված հայկական հինգաստղանի հյուրանոցով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Անկեղծ ասած, ընկերության անունը, որպես այդպեսին, չեմ կարող ասել. ինձ թվում է՝ խառը, տարբեր երկրներից կոնսորցիում է: Ես սպասում եմ, որ իրենք Հայաստան գան, եւ քննարկենք»,- փոխանցեց Բաբայանը:
Հավելենք, որ գույքի գնահատված արժեքը նախորդ աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մասնավորից վերցված գերթանկարժեք հյուրանոցը մինչ օրս չի աշխատել. սկզբում փակ էր, հետո ծառայում էր կորոնավարակակիրների մեկուսացման վայր, հիմա էլ՝ արցախցիների օթեւան>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Apple-ը խոստովանել է` iPhone 12-ը վտանգավոր է առողջության համար
Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնաս հասցնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է ընկերու...
«Շուշի հասնելու համար Ադրբեջանը նոյեմբերից կառուցում է 4 գծանի մայրուղի». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանին փաստացի հանձնված հայոց Շուշի բերդաքաղաք հասնելու հ...
Քիչ անց կհոսնքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանաձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հու...