Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ստամբուլում ռուսների վրա կատարված հարձակմանը: Դեսպանատան հայտարարության մեջ նշված է. «Զբոսաշրջիկներին կոչ ենք անում կապեր չհաստատել կասկածելի անձանց հետ, հեռու մնալ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանցից, խուսափել ցույցերի և ակցիաների վայր այցելելուց և հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին հեռու մնալ ոչ մարդաշատ փողոցներից»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին էլ հորդորել է ռուսներին չգնալ Թուրքիա:
«Կարիք չկա գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը»,- ասել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով իրավիճակը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել էր ՌԴ երեք քաղաքացու վրա, որոնց վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Տեղեկություններ կան, որ չարագործը տառապում է հոգեկան խանգարումով և բազմիցս դատվել է նախկինում գործած 26 հանցանքի համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նորանշանակ ոստիկանապետը Ջալալ Հարությունյանի եղբայրն է
ԱՀ նախագահի հրամանագրով այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ներքին գործե...
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլերի քաղքական թեւ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է Շուշիում...
Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքը
Ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ մնալով փաստերը խեղաթյուրելու իրենց քաղաքականությանը, այս անգամ սխալ են ներկայացր...
Թուրքիան նոր համագործակցություն կսկսի. Էրդողանը և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել, որի ընթացքում քնն...