Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. Նաղդալյան
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են:
«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշեց Նաղդալյանը:
Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինէ ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը:
Նմանատիպ հոդվածներ
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից...
Հունվարի 28-ին կլինեմ Եռաբլուրում, շիրիմիդ կշշնջամ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին. Կարին Տոնոյան
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան ալբոմից լուսանկար է տեղադրել` դիմելո...