ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչով է զբաղվում Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ավարտից հետո առաջին անգամ հանգստյան օրերին մեկնել է գոլֆ խաղալու:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին նախագահը հունվարի 23-ն անցկացրել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի իր խաղադաշտում: Թրամփին նկարահանել են, երբ վերջինս հարված էր կատարում:
Ավեի ուշ հանրապետական գործիչը վերադարձել է Մար ա Լագո առողջարանային քաղաք, որտեղ գտնվում է իր կալվածքը: Նրան այնտեղ դրոշներով և պաստառներով դիմավորել են աջակիցները:
Ինչպես աղբյուրը նշում է, Սպիտակ տնից հեռանալու առաջին օրը Թրամփը դարձյալ անցկացրել է գոլֆի դաշտում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում Թրամփի դեմ իմթիչմենթի հարցը կքննարկվի փետրվարի 8-ին:
Նմանատիպ հոդվածներ
Քրդերը պատրաստվում են Թուրքիայի դեմ կռվել Սիրիայի ամբողջ սահմանի երկայնքով
Սիրիայում քրդերը պատրաստվում են կռվել թուրքական զորքերի դեմ թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով, եթե Թուրքիայի իշխանութ...
Բաքվի արվարձաններում պայթյուն է տեղի ունեցել
Բաքվում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, հնարավոր է փլատակների տակ մարդիկ կան, РИА Новости-ին հայտնել են երկրի ա...
Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ բանակում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի տրանսգենդեր անձինք հնարավորություն ունեն զինվորական ծառայութ...
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել
ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Միջադեպը տե...