Մակունցը կարող է լինել լավ դեսպան՝ օգտագործելով իր խորհրդարանական դիվանագիտության փորձը. Արփի Դավոյան
Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան՝ օգտագործելով իր խորհրդարանական դիվանագիտության փորձը։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
«Տիկին Մակունցը մեկնաբանել է իր հավանական նշանակման մանրամասները եւ երբ լինի այդ նշանակումը, ավելի մանրամասն կխոսվի այդ մասին։ Խմբակցության ներսում նման քննարկում չի եղել։ Մենք տեսանք, թե որտեղից եկան այդ քննարկումները։ Ես չեմ կարող ասել որպես դեսպան ինչպիսին կարող է լինել տիկին Մակունցը, որովհետեւ դա ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ , որ նա լավ կադր է եւ կարող է լինել լավ դեսպան։ Լիլիթ Մակունցն ինքը նշել է, որ ունի խորհրդարանական դիվանագիտության փորձ։ Ցանկացած նոր նշանակում ներկայացնում է այլ զարգացումներ, այլ տեսլական, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյան ունի իր պատկերացումները»։
Անդրադառնալով այն տեսակետին, որ Ամերիկայում Ադրբեջանի դեսպանը պաշտոնավարում է արդեն 10 տասը տարի, իսկ Հայաստանը հաճախ փոխում է իր դեսպաններին, ինչը կարող է անլուրջ տպավորություն ստեղծել, Դավոյանն պատասխանեց, որ ճիշտ չէ այն տեսակետը, որ անընդհատ նոր դեսպան նշանակելը սխալ է։
«Ես չգիտեմ, ովքեր են ասում նման բան։ Չեմ ուզում մեկնաբանել։ Իմ կարծիքով դեսպանը, եթե երկար է պաշտոնավարում, կշիռ է ունենում։ Իսկ մենք ինչո՞ւ ենք անընդհատ նոր դեսպան նշանակելը համարում սխալ։ Ձեր ասած մարդիկ կարծում են, որ դեսպանը պետք է երկար պաշտոնավարի։ Գուցե կան հարցեր, որոնք այս որոշմամբ կարող են լուծվել»,- նշեց Դավոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞ս եմ ասել, թե Շուշին ադրբեջանական է. լարված զրույց վարչապետի և լրագրողի միջև
«Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում ջարդել են հայկական բեռնատարների դիմային ու կողային ապակիները. Վրաստանում Հայաստանի դեսպանատուն
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են.«Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ ա...