«ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է. Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավոր
«Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն է նպատակը: Ինչ-որ մեկն ասել է, որ Բայդենի իսկական անունը Չիմոյե Բահաթթին Աղա է: Նա սերում է քրդական ընտանիքից, որը Երևանից ԱՄՆ է գաղթել և ծագումով Բիրուկի ցեղից է», -վիթերյան էջում գրել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաև կուսակցության Կենտրոնական որոշումների գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել նման տարօրինակ տեսությունը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է, հայտնում է ahvalnews.com թերթը:
Հայտնի մարդականց էթնիկական ծագման մասին անհավատալի պնդումները տարիներ շարունակ տարածված են եղել Թուրքիայում: Այդպիսի քննարկում է ծավալվել նաև Շեքսպիրի շուրջ, որի անվան ծագումնաբանությունը Թուրքիայում բացատրվում էր որպես Շեյխ Պիր:
Հիշեցնենք, որ Բայդենը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել քրդական խմբերի հետ: 2003 թվականին նա դիմել է Իրբիլի քրդական խորհրդարանին ՝ ասելով, որ «սարերը ձեր միակ ընկերները չեն»: Չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդստանի քուրդ պատգամավորները շնորհավորել էին Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
«Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը». Տիգրան Ուրիխանյան
Իշխանությունները լավն են, թե վատը, որոշելու համար մի չափորոշիչ կա՝ լա՞վ են ապրում մարդիկ, թե՝ վատ, Հ2 հեռուստաընկերությա...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...