Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել

Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։ «Նախինսուլտային վիճակում հոսպիտալացրել են։ Այս պահին վիճակը լավ է, բայց մի…

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել։  Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Նախինսուլտային վիճակում հոսպիտալացրել են։ Այս պահին վիճակը լավ է, բայց մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ»,– ասաց մեր զրուցակիցը։

Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերին կդառնա 63 տարեկան։ Գեներալ–լեյտենանտը եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ։

Ուժային կառույցները լքել է իշխանափոխությունից հետո։

Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: Այս գործով անցնում է նաև ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

 

Նմանատիպ հոդվածներ

Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»

Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250