Իջևանում պատրաստվում են «դիմավորել» Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Տավուշի մարզում արդեն պատրաստվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին: Ինչպես հայտնի է, վերջինը մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջև մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել մուտքը մարզ: Դրան հետևեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջև՝ կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված և անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում և մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։ Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայում Վազգեն Մանուկյանի և ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր և ինչու են պլանավորում: Մանրամասները՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...