Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50 521 մարդ։

Ռուսական ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումն ու ոչնչացումը։

Այսօրվա դրությամբ ստուգվել է 844 շենք, մոտ 217 կմ ճանապարհ, մաքրվել է ավելի քան 600 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 785 պայթուցիկ առարկա:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերով, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ փոխգործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը Հադրութի, Լաչինի, Ջաբրաիլի և Ֆիզուլիի շրջաններում:

Քաղաքականություն

Պատահարներ