Զինծառայողների զինգրքույկներում «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից. «Հրապարակ»
«Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։
Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից եւ չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։ Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո էլ էր այս թեման մեծ աղմուկ բարձրացրել, երբ զինգրքույկներում չէին ամրագրում, որ զինվորները մասնակցել են պատերազմական գործողություններին, եւ միայն այդ մասին մամուլի բարձրացրած աղմուկից հետո էին շտկումներ արվում»: Գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչը...
«Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում». Դ. Շահնազարյան
Ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի՝ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է: Այս մասին նա հայտնել է «1...
Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն
Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այդ մասին ֆեյսբուքյան ի...
Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները. Շահնազարյան
Հունվարի 20-ին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (Ա...