Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Հարությունյանը, ով նախկին իշխանության օրոք գյուղատնտեսության փոխնախարարն էր, 2018-ից հետո ԱԺ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում փորձագետ էր աշխատում, ՊՎԾ տեղափոխվեց օբյեկտիվ ու անկաշկանդ աշխատելու խոստումներ տված Տիգրան Ուլիխանյանի՝ պետի պաշտոնակատար նշանակվելուց հետո և վերջինիս առաջարկով։ Սակայն ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը, կարծես թե, չի կարողացել հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին։ Իսկ պատերազմից հետո՝ առավել ևս, չի ցանկացել մնալ և աշխատել այդ թիմում։
Երեկ, ինչպես տեղեկացանք, դիմումը գրել է, հանձնել կաբինետն ու ավտոմեքենայի ծառայողական համարները և առանց պետի հետ իր ազատման հարցը քննարկելու՝ դուրս եկել աշխատանքից։ Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ազատվել աշխատանքից, երբ ընդամենը հինգ ամիս առաջ էիք նշանակվել, Հարությունյանն ասաց․ «Ես իմ սկզբունքայնությունը պահում եմ ու կպահեմ մինչև վերջ»։ Ինչ-որ խնդի՞ր է եղել սկզբունքների հետ կապված, քաղաքական հայացքների անհամաձայնությո՞ւն է եղել։ «Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ»,- ասաց Աշոտ Հարությունյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...