Կառավարությունը 7.4 մլն դոլարի չափով նոր վարկ կվերցնի. Factor
ՀՀ Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից պատրաստվում է 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ վերցնել։ Նշյալ գումարը հատկացվելու է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանն ու արդիականացմանը, հայտնում է factor.am-ը: Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն ԲԿ-ի շինարարության համար 2-րդ անգամ է վարկ վերցնում, քանի որ նախապես վերցված գումարը ծախսվել է այլ նպատակներով։ Բանն այն է, որ ՀՀ Կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին և Մարտունու ԲԿ-ի համար նախատեսված գումարը՝ 3 մլն դոլարը, վերաբաշխվել էր COVID-19-ին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն դոլարի դեֆիցիտ՝ Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Առողջապահության նախարարության հիմնավորման մեջ նշված է՝ ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ և նպատակահարմար է 7․4 մլն դոլար գումարի տրամադրման վերաբերյալ նոր վարկային համաձայնագրի ստորագրումը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...