Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին:«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 81 կողմ, 29 դեմ և 3 ձեռնպահ ձայներ:
Այսպիսով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:
Նախագծով սահմանվում է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման: Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է: Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով:
Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:
Նմանատիպ հոդվածներ
Արտաշատի ԲԿ-ն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին
Արտաշատի բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին՝ ետևում թողնելով COVID-19 համավարակի դեմ ամիսներ շարունակ...
Արաբկիրի բազմաբնակարան շենքերի 388 աղբամուղից 81-ը փակվել է
Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում առկա 388 աղբամուղից փակվել է 81-ը։ Այս մասին հայտնում են վարչական շրջանի...
Ռուսաստանը նվազեցնում է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների քանակը
Ռուսաստանը կօպտիմալացնի դեպի Անթալիա թռիչքային ծրագրերը, բայց փետրվարին կվերաբացվենկանոնավոր չվերթները ,դեպի Թուրքիա՝ Մի...
Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել
Արցախում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զին...