Թրամփը վերացնում է ԱՄՆ մուտքի սահմանափակումները. Բայդենը դեմ է
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով չեղարկվում են երկիր մուտքի սահմանափակումերը, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Խոսքը Շենգենյան գոտու երկրների, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրազիլիայի քաղաքացիների մասին է։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից։ Փաստաթղթի տեքստում նշվում է, որ վերոնշյալ երկրներում գտնվող անձանց չսահմանափակված մուտքն այլևս վնաս չի հասցնի ԱՄՆ շահերին։
Չինաստանից և Իրանից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքն ուժի մեջ է մնում։
Թրամփը հրամանը ստորագրել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ։
Միևնույն ժամանակ դեմոկրատների ներկայացուցիչ Ջեն Պսակին իր թվիթերյան էջում հայտնել է, որ Բայդենը թույլ չի տա Թրամփին վերացնել
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...