Հասարակություն
Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից. վարձկան
Ադրբեջանում գտնվող «Համզա» դիվիզիայի սիրիացի վարձկաններից մեկը պատմել է, որ Թուրքիան ստել է՝ չհստակեցնելով, թե ինչու են նրանք ժամանել այնտեղ. տեսանյութը Twitter-ի իր Էջում հրապարակել Է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Վարձկանը պատմել է, որ հայերին ներկայացրել են որպես քաֆիրներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին։ Նրանց ասել են, որ հայերը օկուպացրել են Ղարաբաղը, նրանք իսլամի թշնամիներն են, և պետք է պաշտպանել մահմեդականներին Ղարաբաղում։
Նրա խոսքով, թուրք զինվորներն իրենց հետ ռազմի դաշտում չեն եղել, նրանք միայն քաջալերել են նրանց։ Վարձկաններն ավելի շատ վախենում էին ադրբեջանցի զինվորներից, որոնք նրանց հետ շատ վատ էին վարվում, քան հայ զինվորներից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին
Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0